Հետազոտություն. Ազատ առեւտրի գոտու ստեղծումը ՀՀ տնտեսությունում արագ փոփոխությունների չի բերի - Mediamax.am

Փետրվար 12, 2026
127872 դիտում

Հետազոտություն. Ազատ առեւտրի գոտու ստեղծումը ՀՀ տնտեսությունում արագ փոփոխությունների չի բերի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում կայացել է «Հայաստան-Եվրամիություն. Տնտեսական հարաբերություններ. Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ազդեցությունը երկկողմանի առեւտրային կապերի վրա» թեմայով հետազոտության շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հետազուտության հիմնական նպատակն է գնահատել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի  (DCFTA) ազդեցությունը ՀՀ տնտեսության եւ ԵՄ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների վրա:

 

Ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ աշխատանքային խմբի ղեկավար Լեւոն Բարխուդարյանը նշել է, որ չնայած ԵՄ Հայաստանի հիմանական առեւտրային գործընկերներից մեկն է, այնուամենայնիվ, Ազատ առեւտրի գոտու համաձայանգրի կնքումը արագ փոփոխություններ չի բերի ՀՀ տնտեսությունում:

 

«Կարծում եմ, համաձայնգրի կնքումը մեծ խթան կլինի ՀՀ տնտեսության համար միջնաժամկետ եւ երկարաժամկետ նպատակների տեսանկյունից: Ազատ առեւտրի գոտին ենթադրում է ոչ միայն մի շարք ապրանքատեսակների զրոյական հարկում, այլեւ նոր ներդրումներ, նոր աշխատուժի ձեւավորում, մրցակցային բիզնես-միջավայրի ապահովում»,- նշել է հետազոտական խմբի ղեկավարը:

 

Նրա խոսքերով, տնտեսության ոլորտներում մենաշնորհների առկայության պարագայում համաձայնագիրը պարզապես չի գործի: «Հստակ է, որ համաձայնգրի կնքումից հետո Հայաստանում պետք է ձեւավորվի մրցակցային բիզնես-միջավայր, հակառակ դեպքում համաձայնագիրն արդյունք չի տա»,- նկատել է Լեւոն Բարխուդարյանը::

 

 




Մեր ընտրանին