ՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը - Mediamax.am

Փետրվար 12, 2026
11197 դիտում

ՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը


Լուսանկարը` mapjin.com


Երեւան: Մեդիամաքս: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը:

Բանկի կողմից թողարկված Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսության զարգացման կանխատեսման մեջ Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրացվել է 1 տոկոսով` մինչեւ 5 %:

 

ՎԶԵԲ-ը 1 տոկոսով նաեւ բարձրացրել է Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը` մինչեւ 4 %, գրում է “Կոմերսանտ Ուկրաինա”-ն:

 

Ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայի երկրներին, ապա ՎԶԵԲ-ի կանխատեսումը դրանց համար չի գերազանցում 1-2 տոկոսը:

 

Կանխատեսման համաձայն, Ռուսաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 3.5 %:

 

 




Մեր ընտրանին