Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները վճարված հարկերը ավելացրել են 12.6%-ով - Mediamax.am

2188 դիտում

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները վճարված հարկերը ավելացրել են 12.6%-ով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀայՌուսԳազարդ-ը 2012-ի I կիսամյակում գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կիսամյակի արդյունքներով ընկերությունը 18 մլրդ 218 մլն 68,8 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել: 

 

Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (11 մլրդ 340 մլն 35,6 հազ.) եւ Ալեքս-Գրիգ-ը (9 մլրդ 279 մլն 351,2 հազ.):

 

 

2012 առաջին կիսամյակում Հայաստանի 10 խոշորագույն հարկատուները

2012թ. I կիսամյակում վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ)

1

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ

18 218 068,8

2

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ

11 340 035,6

3

ԱԼԵՔՍ ԳՐԻԳ

9 279 351,2

4

Ղ-ՏԵԼԵԿՈՄ

7 255 295,2

5

ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ

6 079 496,1

6

ՖԼԵՇ

5 043 474,3

7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

4 618 204,2

8

ՍԻԹԻ ՊԵՏՐՈԼ ԳՐՈՒՊ

4 150 045,7

9

ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ

3 863 328,6

10

ՀԱԷԿ

3 087 984,5

 

2012-ի առաջին կիսամյակում տասը խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը 6,5%-ով կամ 4.44 մլրդ. դրամով գերազանցել է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը եւ կազմել է 72,935 մլրդ: Իսկ այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը (261,9 մլրդ) գերազանցել է 2011թ. նույն ցուցանիշը 12,6%-ով կամ 29,346 մլրդ դրամով: 

 

Պարտադիր սոցիալական վճարների ծավալով 2012-ի I կիսամյակում առաջատար դիրքեր են զբաղեցրել Հայաստանի էլեկտրական ցանցերը (1 մլրդ 222,9 մլն դրամ), ԱրմենՏելը (990 մլն) եւ ՀայՌուսԳազարգը (841 մլն):

 

Աշխատակիցների թվով առաջատարներն են Հայաստանի էլեկտրական ցանցերը (7889), Հայռուսգազարդը (5898) եւ Հարավկովկասյան երկաթուղին (3996):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին