Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Հայաստանի ՊՆ-ի Բաքու մեկնող պատվիրակությանը - Mediamax.am

4452 դիտում

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Հայաստանի ՊՆ-ի Բաքու մեկնող պատվիրակությանը


Ադրբեջանը հրաժարվել է  ընդունել Հայաստանի ՊՆ-ի Բաքու մեկնող պատվիրակությանը
Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Հայաստանի ՊՆ-ի Բաքու մեկնող պատվիրակությանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ընդունել Հայաստանի պաշտպանության նախարարության Բաքու մեկնող պատվիրակությանը, որը Ադրբեջանի մայրաքաղաքում պետք է մասնակցեր ԱՊՀ երկրների Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետերի հանձնաժողովի նիստին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունում, հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելու համար այսօր ժամանել էր Մոսկվա:

 

«Չնայած ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների Խորհրդի կողմից հրավերի, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն ուղղված պաշտոնական ծանուցման առկայությանը՝ հյուրընկալող կողմը չի հաստատել իր պատրաստակամությունն ու հետաքրքրությունը հայկական պատվիրակության ընդունելու վերաբերյալ: Այդ իսկ պատճառով հայկական պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է հայտարարվել”,- ասված է հաղորդագրությունում:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2004թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունները թույլ չտվեցին Հայաստանի Զինված ուժերի սպաներին ժամանել Բաքու` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ադրբեջանի տարածքում կայանալիք Cooperative Best Effort-2004 ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Այն ժամանակ Ադրբեջանի պահանջով Թուրքիայի համապատասխան ծառայությունները թույլ չտվեցին հայ սպաներին մուտք գործել Ստամբուլ-Բաքու չվերթով թռչող ինքնաթիռը:

 

Զորավարժություններին հայ սպաների մասնակցության հարցի շուրջ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ երկարատեւ բանակցություններից հետո Ադրբեջանը կրկին հրաժարվեց իր տարածքում ընդունել հայ սպաներին, ինչի պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքը սենսացիոն որոշում կայացրեց` չեղյալ հայտարարելով Ադրբեջանում զորավարժությունների անցկացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին