Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը Բուլղարիայի արեւելքում - Mediamax.am

4207 դիտում

Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը Բուլղարիայի արեւելքում


Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը Բուլղարիայի արեւելքում
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը Բուլղարիայի արեւելքում

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայ զինծառայողները մասնակցում են Saber Guardian-2014 զորավարժությանը Բուլղարիայի արեւելքում:

Ինչպես հաղորդում է AP-ն, ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից զորավարժություններին մասնակցում են Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Սերբիան եւ Մոլդովան:

 

Զորավարժություններում ընդհանուր առմամբ ընդգրկված են 700 զինծառայողներ 12 երկրներից:

 

Զորավարժությունների նպատակն է բարձրացնել զինվորական ստորաբաժանումների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ամրապնդել ռազմավարական տարածաշրջանային գործընկերությունը, ընդլայնել եւ ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության ոլորտում:

 

Հայաստանը մասնակցել է նաեւ Saber Guardian-2013 զորավարժություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին