Վերանորագված ՄիԳ-29 կործանիչները ժամանել են «Էրեբունի» օդանավակայան - Mediamax.am

5672 դիտում

Վերանորագված ՄիԳ-29 կործանիչները ժամանել են «Էրեբունի» օդանավակայան


Վերանորագված ՄիԳ-29 կործանիչները ժամանել են «Էրեբունի» օդանավակայան
Վերանորագված ՄիԳ-29 կործանիչները ժամանել են «Էրեբունի» օդանավակայան

Լուսանկարը` img43.imageshack.u


Երեւան: Մեդիամաքս: Կապիտալ վերանորոգումից հետո չորորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչները համալրել են Երեւանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում գտնվող ՌԴ օդուժի ռազմակայանը:

ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդագրության համաձայն, այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի քարտուղար Իգոր Գորբուլը:

 

Հաղորդագրության համաձայն, ներկայումս տեղի է ունենում օդանավերի շահագործման հանձնման գործընթացը:

 

Իգոր Գորբուլը հավելել է, որ տարեսկզբից կործանիչների օդաչուներն անցկացրել են ավելի քան 50 ուսումնական օդային մարտեր՝ ինչպես «միայնակ օդային մենամարտեր», այնպես էլ խմբերի կազմում՝ 500-ից 8 հազար մետր բարձրության վրա:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսաստանյան ավիաբազան ռազմական տեխնիկա կստանա միայն 2014թ. 3-4-րդ եռամսյակներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին