Տարեսկզբից ռուս օդաչուները Հայաստանում անցկացրել են ավելի քան 50 ուսումնական օդային մարտեր - Mediamax.am

4162 դիտում

Տարեսկզբից ռուս օդաչուները Հայաստանում անցկացրել են ավելի քան 50 ուսումնական օդային մարտեր


Տարեսկզբից ռուս օդաչուները Հայաստանում անցկացրել են ավելի քան 50 ուսումնական օդային մարտեր
Տարեսկզբից ռուս օդաչուները Հայաստանում անցկացրել են ավելի քան 50 ուսումնական օդային մարտեր

Լուսանկարը` http://function.mil.ru/


Երեւան: Մեդիամաքս: Այս տարվա սկզբից Հայաստանում ռուսական ավիաբազայի օդաչուները կատարել են շուրջ 150 ուսումնական թռիչքներ:

«Արդյունքում յուրաքանչյուր օդաչուն օդում անցկացրել միջինում 15 ժամ, ինչը 15 տոկոսով գերազանցում է 2013թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը», - հայտնել են ՌԴ Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

 

4+ սերնդի МиГ-29 կործանիչների անձնակազմի ուսուցման ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվում ցածր ամպամածության պայմաններում, փոքր բարձրությունների վրա ամպերի առկայության ժամանակ օդանավերի կառավարման տեխնիկայի մշակմանը: 

 

Ակտիվորեն կիրառվում է, այսպես կոչված, «օդային մենամարտերի» անցկացման մեթոդը, որոնց ընթացքում օդային մարտում օդաչուները հայտնաբերում եւ գրավում են թիրախները եւ ֆոտովերահսկողական սարքերի միջոցով արձանագրում դրանց պայմանական պարտությունը: 

 

Տարեսկզբից МиГ-29 կործանիչների օդաչուներն անցկացրել են ավելի քան 50 ուսումնական օդային մարտեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին