Սեյրան Օհանյանը ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմի հետ քննարկել է ՀՀ Զինված ուժերի ծավալման հարցերը - Mediamax.am

3488 դիտում

Սեյրան Օհանյանը ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմի հետ քննարկել է ՀՀ Զինված ուժերի ծավալման հարցերը


Սեյրան Օհանյանը ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմի հետ քննարկել է ՀՀ Զինված ուժերի ծավալման հարցերը
Սեյրան Օհանյանը ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմի հետ քննարկել է ՀՀ Զինված ուժերի ծավալման հարցերը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունում նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի ծավալման, խմբավորումների ստեղծման, մարտական գործողությունների վարման, նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը, ինչպես նաեւ հեռահար միջոցների կիրառման խնդիրները:

 

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին