Ռուսաստանցի հետախույզները Հայաստանում փորձարկում են նոր անօդաչու սարքեր - Mediamax.am

5509 դիտում

Ռուսաստանցի հետախույզները Հայաստանում փորձարկում են նոր անօդաչու սարքեր


Ռուսաստանցի հետախույզները Հայաստանում փորձարկում են նոր անօդաչու սարքեր
Ռուսաստանցի հետախույզները Հայաստանում փորձարկում են նոր անօդաչու սարքեր

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում մեկնարկել են «Наводчик-2» անօդաչու թռչող սարքի /ԱԹՍ/ փորձարկումները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՌԴ Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, փորձնական թռիչքներ են իրականացվում ցերեկը եւ գիշերը, կլիմայական տարբեր պայմաններում: 

 

«Անօդաչու համալիրներում տեղադրված նորագույն տեխնիկան թույլ է տալիս հետապնդել միաժամանակ մի քանի թիրախներ, նույնիսկ ամպերի մեջ եւ գիշերը: Կարեւոր գործոն է այդ անօդաչու սարքերի բացարձակ անտեսանելիությունը երկրից: «Наводчик-2» համալիրի կազմում ներառված է «Гранат» ԱԹՍ 4 տեսակ: Այդ համալիրներն ունեն տարբեր թիրախներ, որոնք թույլ են տալիս իրականացնել հետախուզական եւ հատուկ առաջադրանքներ, ունեն թռիչքի երկար տեւողություն ու բարձրություն, ինչը շատ կարեւոր է լեռներում առաջադրանքներ կատարելու տեսանկյունից: Օգտագործման մեջ դրանք պարզ են եւ հուսալի, ունակ են լուծել խնդիրների լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

 

Քամհուդ եւ Ալագյազ ուսումնամարզական համալիրներով կանցկացվեն ցուցադրական մարտավարական վարժանքներ, որոնց ընթացքում կկատարվի նոր տեխնիկայի արդյունավետության ամբողջական գնահատումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին