ՄԱԿ-ը համաձայնել է իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ - Mediamax.am

3718 դիտում

ՄԱԿ-ը համաձայնել է իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ


ՄԱԿ-ը համաձայնել է իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ
ՄԱԿ-ը համաձայնել է իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ը համաձայնել է ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության իրականացման նպատակով իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ներկայումս առաքելության մանրամասները գտնվում են իտալական կողմի հետ համաձայնեցման վերջնական փուլում:

 

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչուլիին եւ նորանշանակ ռազմական կցորդ Ջովաննի Արմենտանիին /նստավայրը` ք. Մոսկվա/ նշել են, որ Իտալիայի զինված ուժերում տեղյակ են հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածության եւ փորձի մասին եւ ակնկալում են համատեղ առաքելությունը սկսել մոտ ապագայում:

 

Իտալական կողմի հավաստմամբ, այս առաքելությունը նոր խթան կհանդիսանա այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին