Ադրբեջանի դիվերսիոն խմբերի գործողությունները կասեցվել են, հայկական կողմից կա մեկ զոհ - Mediamax.am

Փետրվար 24, 2026
5393 դիտում

Ադրբեջանի դիվերսիոն խմբերի գործողությունները կասեցվել են, հայկական կողմից կա մեկ զոհ


Ադրբեջանի դիվերսիոն խմբերի գործողությունները կասեցվել են, հայկական կողմից կա մեկ զոհ
Ադրբեջանի դիվերսիոն խմբերի գործողությունները կասեցվել են, հայկական կողմից կա մեկ զոհ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում Ադրբեջանի դիվերսիոն խմբերը ԼՂՀ տարածք ներթափանցելու փորձեր են կատարել:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը, “ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, կանխելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության եւ, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային եւ նյութական կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը”:

 

Փոխհրաձգության արդյունքում հրազենային վիրավորումից զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:




Մեր ընտրանին