Սեյրան Օհանյանը գերազանց է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությունը - Mediamax.am

3690 դիտում

Սեյրան Օհանյանը գերազանց է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությունը


Սեյրան Օհանյանը գերազանց է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությունը
Սեյրան Օհանյանը գերազանց է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությունը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր բարձր գնահատական է տվել ՀՀ ՊՆ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ 2013թ. համագործակցությանը:

Իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը գերազանց են գնահատել կատարված աշխատանքները` նշելով, որ համագործակցությունը մեծապես նպաստել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ լավ կառավարման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ինստիտուցիոնալիզացմանը:

 

Ամփոփումից հետո կողմերը ստորագրել են ՀՀ ՊՆ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության 2014թ. ծրագիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին