Օտարերկրյա ռազմական կցորդները այցելել են Հայաստանի մարտական դիքեր - Mediamax.am

4052 դիտում

Օտարերկրյա ռազմական կցորդները այցելել են Հայաստանի մարտական դիքեր


Օտարերկրյա ռազմական կցորդները այցելել են Հայաստանի մարտական դիքեր
Օտարերկրյա ռազմական կցորդները այցելել են Հայաստանի մարտական դիքեր

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները նոյեմբերի 4-ից 7-ը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած մի շարք միջոցառումների:

Նոյեմբերի 5-ին ռազմական կցորդների խումբը մասնակցել է ՀՀ զինված ուժերի հետախույզի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ հաջորդ օրն այցելել է Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի մոտ գտնվող զորամասերից մեկը: Այցի շրջանակներում ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել այցելել նաեւ մարտական դիրքեր, ծանոթանալու առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցելու նրանց հետ:

 

Նոյեմբերի 7-ին, այցը շարունակվել է 2-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում: Միջոցառումների արդյունքներն ամփոփվել են նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում:

 

Ռազմական կցորդները Դավիթ Տոնոյանի հետ կիսվել են իրենց տպավորություններով, այնուհետեւ հյուրերին են ներկայացվել իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքի մասին տեղեկություններ, տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության տեսլականը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի երկրորդ շրջափուլի նախապատրաստական աշխատանքները:

 

Միջոցառումներին մասնակցել են ԱՄՆ-ի, Ավստրիայի, Գերմանիայի, Իրանի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Չինաստանի,  Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի ռազմական կցորդները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին