Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Դաշնության ռազմական ուսումնական հաստատություններում այս պահին սովորում է ավելի քան 250 հայ կուրսանտ եւ սպա:
ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանն այսօր ասել է, որ զինծառայողների վերապատրաստման հարցում ՊՆ-ն համագործակցում է նաեւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Չինաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիտվայի հետ:
«Բոլոր այդ պետությունների ուսումնառազմական հաստատություններում վերապատրաստվում է եւ սպայական, եւ կուրսանտական կազմը: Սպայական կազմը վերապատրաստվում է կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերով, իսկ կուրսանտները՝ տվյալ պետության հաստատության ծրագրերից ելնելով՝ 2-7 տարի տեւողությամբ»,- ասել է նա:
ՊՆ ներկայացուցչի խոսքերով, վերապատրաստման մեկնած հայ զինծառայողների թվաքանակի տեսանկյունից Ռուսաստանից հետո երկրորդ երկիրն ԱՄՆ է:
«Ներկայիս դրությամբ ԱՄՆ-ում վերապատրաստված եւ վերադարձած անձնակազմի քանակը գերազանցում է 200-ը: Հիմա այնտեղ սովորում են 30-ից ավել զինծառայողներ»,- ասել է Մհեր Շիրինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: