Երեւան: Մեդիամաքս: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 ազատազրկվածների համար նախատեսված առաջին մասնաշենքի շինարարական աշխատանքները կավարտվեն 2013թ. ամռանը, հիմնարկը շահագործման կհանձնվի աշնանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 500 մլն դրամ է հատկացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար:
“Այս հիմնարկի կառուցմամբ մենք կլուծենք քրեակատարողական հիմնարկների ամենագլխավոր՝ գերծանրաբեռնվածության խնդիրը”,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարի հիմնարկը վերջնական տեսքի բերելու նպատակով եւս կհատկացվի 1 մլրդ դրամ: Բացի այդ, ԱՄՆ գործընկերները Հայաստանին տեխնիկական աջակցության կցուցաբերեն:
















