ԵՄ-ն Հայաստանի Զինված ուժերին 20 մլն եվրո կհատկացնի - Mediamax.am

Փետրվար 20, 2026
938 դիտում

ԵՄ-ն Հայաստանի Զինված ուժերին 20 մլն եվրո կհատկացնի


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միության Խորհուրդը որոշել է 20 մլն եվրո հատկացնել Հայաստանին Խաղաղության աջակցության եվրոպական մեխանիզմի շրջանակներում:

Ինչպես նշվում է որոշման մեջ, միջոցները կուղղվեն Հայաստանի Զինված ուժերի նյութատեխնիկական հնարավորությունների ամրապնդման համար՝ շեշտադրելով քաղաքացիական բնակչության պաշտպանությունը ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում:

 

«Սա նաեւ կհեշտացնի Հայաստանի Զինված ուժերի գործառնական համատեղելիության ապահովումը միջազգային ռազմական առաքելություններում եւ գործողություններում հնարավոր ապագա մասնակցության դեպքում, ներառյալ ԵՄ-ի հովանու ներքո իրականացվողները»,- նշվում է որոշման մեջ:

 

Այսպիսով, Խաղաղության աջակցության եվրոպական մեխանիզմի շրջանակներում Հայաստանին հատկացվող միջոցների ընդհանուր ծավալը կկազմի 30 մլն եվրո:

 

«Սա եւս մեկ քայլ է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ԵՄ-ի եւ Հայաստանի ավելի սերտ համագործակցության ապահովման համար: Այսպիսով ԵՄ-ն ցուցադրում է իր հավատարմությունը Հայաստանի դիմակայունության հետագա աջակցությանը, ինչը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը եւ անվտանգությանը»,- հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: 




Մեր ընտրանին