Ժամկետային զինծառայությունը հունվարի 1-ից կլինի 1.5 տարի - Mediamax.am

Հոկտեմբեր 21, 2025
395 դիտում

Ժամկետային զինծառայությունը հունվարի 1-ից կլինի 1.5 տարի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կկրճատվի:

«Նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026թ․ ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում ենք ունեցել պաշտպանության նախարարի հետ, իսկ նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, եւ որոշում ենք կայացրել՝ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026թ․ հունվարի 1-ից: 

 

2026 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ Հայաստանում պարտադիր 2 տարի զինծառայությունը կլինի 1.5 տարի»,- Ֆեյսբուքում հրապարակված կարճ տեսանյութում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին