44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի արխիվ - Mediamax.am

Հոկտեմբեր 06, 2025
214 դիտում

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի արխիվ


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի Ազգային Ժողովի արխիվ:

Այդ մասին այսօր Pastinfo.am-ին տեղեկացրել է Ազգային Ժողովի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։ Նա ասել է, որ զեկույցը չի կարող ներառվել խորհրդարանի նիստերի օրակարգում ժամկետների անհամապատասխանության պատճառով:

 

ԱԺ նախագահի խոսնակը հավելել է, որ գաղտնիության թույլտվություն ունեցող բոլոր պատգամավորները կարող են ծանոթանալ զեկույցին։ 

 

Նշենք, որ ավելի վաղ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ եթե զեկույցը գոյություն ունի, ապա այն ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն պետք է ներառվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին