Մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը - Mediamax.am

320 դիտում

Մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում այսօրվանից մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որը կտեւի մինչեւ օգոստոսի 20-ը:

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ զորավարժությանը ներգրավված են Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: 

 

«Զորավարժության հիմնական նպատակներն են՝ խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացումը, կառավարման եւ մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացումը, ինչպես նաեւ ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդումը:

 

Զորավարժությունը ներառում է նաեւ խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում եւ իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

 

Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ եւ հյուրեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին