Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Սյունիքում աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ - Mediamax.am

Փետրվար 24, 2026
723 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Սյունիքում աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արեւելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ կրակոցների հետեւանքով տուժածներ չկան:

 

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:




Մեր ընտրանին