Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ:
Հայաստանի ՊՆ-ից հայտնել են, որ կրակոցների հետեւանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
















