Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 1-ից հունիսի 13-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր:
















