Երեւան: Մեդիամաքս: Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատարանը դատապարտել է 5 տարի 5 ամսվա ազատազրկման։
Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը մեղավոր է ճանաչվել զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով։
Մեղադրանքը վերաբերում է 2020թ. հոկտեմբերի 12-ին «ՑՈՐ»-ի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով ունեցած կորուստներին։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:
















