ՊՆ դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է «Համատեղ լուծում-2025» վարժանքին - Mediamax.am

Փետրվար 20, 2026
4350 դիտում

ՊՆ դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է «Համատեղ լուծում-2025» վարժանքին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան- ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։

ՊՆ-ից հայտնում են, որ «ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև տարհանման կազմակերպում»։




Մեր ընտրանին