Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ասել է, որ չի տեսնում «հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի, քանի որ ՀՀ-ն հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղություն հաստատելու նարատիվով»:
«ՀՀ սահմանների անվտանգությունը մենք պիտի երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ: Բեռը դնել միայն Զինված ուժերի, մեկ գործընկերոջ վրա, լուծում չէ: Պետք է համատեղ ջանքերով, երկխոսությամբ լուծենք մեր առջեւ ծառացած խնդիրները:
Ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր, ես որպես նախարար՝ չեմ տեսնում այդ հիմքերը, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի, որովհետեւ Հայաստանն արել է իր առաջարկները խաղաղության պայմանագրի մասով»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Սուրեն Պապիկյանը:
Հունվարի 8-ին պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել.
«Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: