ՀՀ զորակոչային համակարգում հիմնարար փոփոխություններ են լինելու - Mediamax.am

Փետրվար 22, 2026
6643 դիտում

ՀՀ զորակոչային համակարգում հիմնարար փոփոխություններ են լինելու


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ առաջիկայում ՀՀ զորակոչային համակարգը հիմնարար փոփոխություններ է կրելու:

“Ներկայիս զորակոչային համակարգում գործում են խորհրդային կարգերից ժառանգված մեխանիզմներ, որոնք իրենց չեն արդարացնում: Մյուս կողմից էլ զինվորների ծնողներն ամեն տարի հազարավոր նոր հնարքների են դիմում, ինչը խախտում է արդար զորակոչի սկզբունքները”,- ասել է նա:

 

Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով, այս տարի զորակոչը հարթ չի ընթացել, եւ կատարվելիք բարեփոխումների սկիզբը դրվել է ՀՀ գլխավոր զինկոմիսարի պաշտոնանկությամբ:

 

Նա նշել է, որ այս տարի Զինված ուժերի գլխավոր ձեռքբերումը մարտունակության աճն է: “Մեր մարտունակության ցուցանիշը հակառակորդի զսպվածությունն է. նրանց դիվերսիոն գործողություններն արժանի հակահարված ստացան”,- ասել է նա:

 




Մեր ընտրանին