Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել - Mediamax.am

Փետրվար 25, 2026
975 դիտում

Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել


Լուսանկարը` https://hushardzan.am/


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 6-ին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

 

ԱԱԾ-ն ներկայում իրականացվում է նրա տեղափոխումը Երեւանի բուժհաստատություն։




Մեր ընտրանին