Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ մամուլի քարտուղար - Mediamax.am

Մարտ 04, 2026
4990 դիտում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ մամուլի քարտուղար


Արծրուն Հովհաննիսյանը
Արծրուն Հովհաննիսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում:

 

ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է:

 

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 




Մեր ընտրանին