Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն այսօր Երեւանում ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:
ՊՆ-ից հայտնում են, որ նախարարները կարեւորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հայտնաբերման եւ փոխանակման աշխատանքները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: