Հրապարակվել է Գյանջայի եւ Բարդայի լեգիտիմ նշանակետերի ցանկը - Mediamax.am

Փետրվար 23, 2026
8225 դիտում

Հրապարակվել է Գյանջայի եւ Բարդայի լեգիտիմ նշանակետերի ցանկը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է Ադրբեջանի Գյանջա եւ Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը:

Գյանջայում.

 

- ՊՆ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա,

 

 - ԶՈՒ Գլխավոր շտաբի մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայր,

 

- Ներքին զորքերի առանձնահատուկ նշանակության բրիգադ,

 

- ՊՆ մարտական կառավարման կենտրոն,

 

- ԶՈՒ Գլխավոր շտաբի ռադիոտեխնիկական գումարտակ,

 

- ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,

 

- Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան եւ հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

 

Բարդայում.

 

- 1-ին բանակային կորպուսի շտաբ,

 

- Վերանորոգման գումարտակ,

 

- Կապի առանձին գումարտակ,

 

- Զենիթահրթիռային դիվիզիոն,

 

- Տանկային բրիգադ

 

- Հակատանկային դիվիզիոն:




Մեր ընտրանին