Հարավային ուղղությամբ շարունակվում են ծանր ու դժվար մարտերը - Mediamax.am

1542 դիտում

Հարավային ուղղությամբ շարունակվում են ծանր ու դժվար մարտերը


Լուսանկարը` Armenpress/Hayk Manukyan


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ այսօր վաղ Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսում եւ հարավում անցել են հարձակման:

«Երկար հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառվել են նաեւ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման։ Առնվազն երկու կատաղի գրոհից հետո հայկական զինված ուժերին հաջողվել է հյուսիսային ուղղությամբ հետ շպրտել թշնամուն, որին չի հաջողվել գրավել որեւէ բարձունք կամ դիրք»,- ասել է նա։

 

Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտեր, որոշ ուղղություններով հայկական զորքերը կատարել են վերախմբավորումներ։ Նա նաեւ ասել է, որ հարավային ուղղությամբ շարունակվում են ծանր ու դժվար մարտերը։

 

Օրվա ընթացքում հայկական զինված ուժերին հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ նույնականացված չեն, նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին