ՊԲ-ն հակառակորդին կենդանի ուժի մեծ կորուստներ է պատճառել - Mediamax.am

1487 դիտում

ՊԲ-ն հակառակորդին կենդանի ուժի մեծ կորուստներ է պատճառել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ այսօրվա գործողությունների ընթացքում Ադրբեջանը հյուսիսային եւ հարավային ուղղությամբ կիրառել է մեծաքանակ հետեւակ եւ մինիմիալ զրահատեխնիկա:

«Հատկապես բարձունքները գրոհելիս շատ մեծ խտությամբ հետեւակ են կիրառում, որին ՊԲ-ն հետ է շպրում՝ կենդանի ուժի շատ մեծ կորուստներ պատճառելով»,- ասել է նա:

 

Ադրբեջանական կողմն օրվա ընթացքում հայտարարություններ է տարածել, թե Հայաստանի տարածքում թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգ, ինչը Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ «լեգիտիմացնում է Հայաստանի կողմից համապատասխան քայլերն ու նմանատիպ ռազմական օբյեկտների թիրախավորումն Ադրբեջանի տարածքում»:

 

Խոսելով հայկական կողմից գերիների մասին՝ նա նշել է, որ Ադրբեջանը նրանց վերաբերյալ տեղեկատվություն չի հայտնում անգամ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, իսկ «սեփական կորուստների եւ դիակների նկատմամբ ծայրահեղ անմարդկային վերաբերմունքն են դրսեւորում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին