ՀՀ զինված ուժերը թիրախավորելու են Ադրբեջանի ռազմական օբյեկտները - Mediamax.am

30552 դիտում

ՀՀ զինված ուժերը թիրախավորելու են Ադրբեջանի ռազմական օբյեկտները


Լուսանկարը` Pan photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսուհետ ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

«Այսօր ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին», - ասված է ՊՆ հայտարարության մեջ:

 

«Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի տարածքում գտնվող եւ բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։

 

Վերահաստատելով, որ մինչեւ այս պահը ՀՀ տարածքից որեւէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

 

Մարտական գործողությունների գոտին եւ տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

 

Ադրբեջանի հարվածների հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին