Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ սեպտեմբերի 27-ից առ այսօր հակառակորդը 790 զինծառայողի կորուստ է ունեցել:
Դրանցից 180-ին Ադրբեջանը կորցրել է Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են համառ ու դժվար մարտեր:
Հակառակորդը մոտավոր տվյալներով 1 900 վիրավոր ունի:
Սեպտեմբերից 27-ից ի վեր հայկական ստորաբաժանումները խոցել են 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ, ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: