Հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կոշտ պատասխան կտա - Mediamax.am

11402 դիտում

Հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կոշտ պատասխան կտա


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Հայաստանի Զինված ուժերի Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։

«Սպասեք կոշտ պատասխանի», - հայտարարել է Շուշան Ստեփանյանը:

 

Հայաստանի ԱԳՆ-ն այսօր «բացարձակ սուտ» էր որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանի Վարդենիսի շրջանի տարածքից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:

 

«Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է եւ նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին