Տոնոյանը կասկածում է, որ Հասանովը պատրաստ է հանդիպել Մոսկվայում - Mediamax.am

Փետրվար 25, 2026
exclusive
9357 դիտում

Տոնոյանը կասկածում է, որ Հասանովը պատրաստ է հանդիպել Մոսկվայում


Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կասկածում է, որ իր ադրբեջանցի պաշտոնակիցը պատրաստ է հանդիպել Մոսկվայում:

Մեդիամաքսն այսօր Դավիթ Տոնոյանին հարցրել է Զաքիր Հասանովի հետ հանդիպման հնարավորության մասին, որը սեպտեմբերի 4-ից 6-ը գտնվելու է Մոսկվայում՝ ԱՊՀ եւ Շանհայի համահործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստերին մասնակցելու նպատակով:

 

«Ես պատրաստ եմ հանդիպել, բայց կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը նման ցանկություն կհայտնի», - Մեդիամաքսին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:




Մեր ընտրանին