Երեւան: Մեդիամաքս: Սարդարապատի հուշահամալիրում այսօր երեկոյան տեղի կունենա Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարների պարգեւատրման արարողությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայող կպարգեւատրվի «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։
Կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգեւատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։
Պարգեւները զինծառայողներին կհանձնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: