Երեւան: Մեդիամաքս: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այսօր ասել է, որ 2021թ. առաջին եռամսյակից Երեւանում իր աշխատանքը կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը։
2022թ. առաջին եռամսյակից էլ այն կգործի Հայաստանի ողջ տարածքում։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ստեղծվելիք ծառայության կառուցվածքային եւ կադրային համալրմանը, կառույցի տեղակայմանը վերաբերող հարցեր:
2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, «որի նպատակը նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով եւ մտածելակերպով ծառայողի կերպարի ձեւավորումն է», հաղորդում են կառավարությունից:
















