Ոստիկանությունը հաստատել է լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման փաստը - Mediamax.am

6035 դիտում

Ոստիկանությունը հաստատել է լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման փաստը


Հայկ Գեւորգյան
Հայկ Գեւորգյան

Լուսանկարը` http://noratert.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունն այսօր հաստատել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման փաստը:

Մեդիամաքս-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը հայտնել է, որ Հայկ Գեւորգյանը կասկածվում է հունվարի 13-ին մեքենայով վրաերթ կատարելու եւ դեպքի վայրից փախուստի դիմելու համար:

 

Նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 242/1 եւ 244 հոդվածներով:

 

Արմեն Մալխասյանը նշել է, որ վրաերթի ենթարկվածն ողջ է մնացել:

 

«Հայկական Ժամանակի» խմբագրությունում այսօր ժամը 18:00-ին տեղի կունենա ասուլիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին