Քննարկվել է հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը - Mediamax.am

Փետրվար 27, 2026
4169 դիտում

Քննարկվել է հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը


Լուսանկարը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։

ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:

 

Քննարկվել են ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները:

 

Հանդիպմանը նաեւ ամփոփվել է հուլիսին սահմանային բախումների ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը:




Մեր ընտրանին