Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մտադիր չէ Ռուսաստանից լրացուցիչ զինամթերք հայցել, քանի որ անվտանգությունն ապահովելու համար առկա զինամթերքը բավարար է։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին Մոսկվայում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Այսօրվա դրությամբ լրացուցիչ մատակարարման անհրաժեշտություն չկա»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին Հայաստանը դիմելու է Ռուսաստանին՝ զենքի լրացուցիչ մատակարարման համար։
«Այս բոլոր տարիների ընթացքում մենք զարգացնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ, կան պարտավորություններ եւ պայմանագրեր, որոնք քննարկում են մեր գերատեսչությունները: Այն պատվերները, որոնք տեղադրված են, եւ այն, ինչ մենք ակնկալում ենք պլանային ռեժիմով, լիովին բավարար է մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար: Ուստի այսօր մենք չենք խոսում որեւէ լրացուցիչ մատակարարման մասին»,- պարզաբանում է Տողանյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: