Երեւան: Մեդիամաքս: Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձեւում տեղի է ունեցել հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը:
ՊՆ-ում նշել են, որ հայ տանկիստները հաղթահարել են բոլոր արգելագոտիները, խոցել 5 թիրախներից 4-ը եւ եզրագիծը հատել երկրորդը՝ Ղրղըզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռեւս պահպանում են առաջատարի դիրքը:
Դաշտային խոհանոց մրցաձեւում հայ խոհարարները կրակային վարժաձեւի եւ մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի եւ Ղազախստանի խոհարարների թիմերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: