Գարեգին Բ-ն այցելել է նախիջեւանյան հատվածի մարտական դիրքեր - Mediamax.am

4207 դիտում

Գարեգին Բ-ն այցելել է նախիջեւանյան հատվածի մարտական դիրքեր


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այսօր այցելել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջեւանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։

Սպաների եւ զինվորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ։ Նորին Սրբությունը, աղոթելով հայրենի երկրի խաղաղության համար, Երկնավորից հայցեց, որ հայոց զորականների բազուկը միշտ հաղթական լինի եւ կարողանան իրենց քաջարի ոգով պաշտպանել Հայոց աշխարհի խաղաղությունը, իրենց մայրերի եւ քույրերի անդորրը:

 

Դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները` Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու նրանց ընծայեց խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ` մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն։

 

Հայրենյաց պաշտպանների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց, որ հայ զինվորը մշտապես իր աղոթքներում է:

 

Անդրադառնալով բանակ-եկեղեցի կապին Հայոց Հայրապետն ընդգծեց. «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես եւ այսօր ու ապագայում հայ հոգեւորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին