Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր առավոտյան այցելել է ՀՀ հարավարեւմտյան սահմանագոտի (նախիջեւանյան հատված)։
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ զորամիավորման հրամանատարության հետ նախարարը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող եւ այլ հարցեր:
Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգեւատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։




















