Կքննարկվեն ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017»-ի անցկացման մանրամասները - Mediamax.am

Մարտ 07, 2026
21884 դիտում

Կքննարկվեն ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017»-ի անցկացման մանրամասները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 27-30-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվեն Հայաստանի տարածքում հոկտեմբերի 9-13-ը կայանալիք ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության նախապատրաստման եւ անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:

«Մարտական եղբայրություն-2017» զորավարժության բանակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության եւ Միացյալ շտաբի ներկայացուցիչները:

 

Շտաբային բանակցությունների ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն զորավարժության մտահղացման նախագիծը եւ գործնական դրվագները, կճշտեն զորավարժության մասնակիցների թվաքանակը:




Մեր ընտրանին