Երեւան: Մեդիամաքս: Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում նոյեմբերի 14-18-ը Հայաստանում կանցկացվի հերթական՝ 10-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը:
«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների մեկնարկը կտրվի նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության վերաբերյալ մամուլի ասուլիսով:
Նույն օրը՝ ժամը 14:00-ին, Երեւանի «Դաբլթրի Հիլթոն» հյուրանոցում կկայանա «Կանայք զինված ուժերում» թեմայով աշխատաժողովը:
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, կկայանա այցելություն ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադ: Նույն օրը՝ ժամը 16:00-18:00-ը, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Կոսովոյում եւ Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը:
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-17:30-ը, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Կիբեր անվտանգության կարողությունների զարգացում» թեմայով աշխատաժողովը՝ կիբեր անվտանգության ոլորտի փորձագետների համար (աշխատանքային լեզուն՝ անգլերեն):
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:45-17:30-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» տեղեկատվական օրը:
Նոյեմբերի 18-ին Երեւանի պետական համալսարանում տեղի կունենա հանդիպում համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: