Ռուսական ռազմաբազայում կպատրաստեն ավիաուղղորդողներ - Mediamax.am

8049 դիտում

Ռուսական ռազմաբազայում կպատրաստեն ավիաուղղորդողներ


Լուսանկարը` ՀՌՕ-ի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ռազմաբազայի «Կահմուդ» բարձրադիր ուսումնավարժական համալիրում մեկնարկել են ավիաուղղորդողների հետ պարապմունքները՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ինչպես հաղորդում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը, առաջին փուլում սպաները կանցնեն տեսական դասընթաց, ապա «Կահմուդ» համալիրում գործնականում կմշակեն ուղղաթիռների եւ ինքնաթիռների ուղղորդումը՝  թիրախի մատնանշմամբ եւ ուղենիշերով, մեծ եւ փոքր բարձրությունների վրա, սովորական եւ բարդ մթնլորտային պայմաններում, ցերեկային եւ գիշերային ժամերին:     

 

Հրահանգչական-մեթոդական պարապմունքներն ավիաուղղորդողների հետ անցկացվում են՝ սպաների մոտ Ми-8, Ми-24 տիպի ուղղաթիռները եւ МиГ-29 կործանիչները միայնակ, զույգերով եւ օղակներով դեպի ցամաքային թիրախներ ուղղորդելու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով:

 

Ուսումնասիրված նյութի լավագույնս յուրացման նպատակով զինծառայողները գործնականում կիրառում են «Гранат» եւ «Застава» տիպի անօդաչու թռչող սարքեր: Անօդաչու սարքերը հանդես են գալիս որպես ուղղաթիռների եւ ինքնաթիռների նմանակում:  

 

Զորամասի ավիաուղղորդողների հրահանգչական-մեթոդական պարապմունքները կավարտվեն Անդրկովկասում վարժանքների մշակմամբ եւ ՀՌՕ չորրորդ սերնդի МиГ-29 կործանիչների կիրառմամբ, «Կահմուդ» եւ «Ալագյազ» ուսումնավարժական համալիրներում մարտական գործողությունների պայմանական իրականացմամբ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին