ՌԴ ռազմաբազայում վերսկսվել են անօդաչու սարքերի թռիչքները - Mediamax.am

8290 դիտում

ՌԴ ռազմաբազայում վերսկսվել են անօդաչու սարքերի թռիչքները


Լուսանկարը` Ռազմաբազայի մամուլի ծառայությունը

Լուսանկարը` Ռազմաբազայի մամուլի ծառայությունը


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ՌԴ ռազմաբազայում վերսկսվել են «Նավոդչիկ- 2» համալիրի «Լեեռ», «Գրանատ» եւ «Զաստավա» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թռիչքները:

ԱԹՍ-երի թռիչքները իրականացվում են Կահմուդ ու Ալագյազ լեռնային ուսումնավարժական համալիրներում, հայտնում է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

 

Անօդաչու սարքերի կառավարումը վստահվել է անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման մասնագետներին, ովքեր վերապատրաստում էին անցել Մոսկվայի շրջանի ուսումնական կենտրոնում:

 

Ձմռան ընթացքում ԱԹՍ-երի շահագործման ուսուցումը անցնելու է էքստրեմալ եղանակային պայմաններում՝ 1600-200 մետր մեկնարկային բարձրություն, Ցելսիուսի սանդղակով -5-ից մինչեւ -30 աստիճան ցուրտ: 

 

Ձմեռային ուսումնական շրջանում մարտավարական զինավարժությունների ժամանակ ԱԹՍ ստորաբաժանումը հատուկ առաջադրանքներ կկատարի՝ հետախուզական, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումների հետ համատեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին