Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ «մինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյո՞ք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը»:
«Ուղեկից վնաս ասելով` ի նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, եւ իհարկե` բանակցային գործընթացի խափանման եւ հրադադարի ամրապնդման ուղղված ջանքերի չեղարկման վտանգը:
Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները եւ առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար», - ասել է Դավիթ Տոնոյանը:
















