Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ օգոստոսի 7-ին գերի ընկած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը «անսպասելի մահացել է անհայտ պատճառով»:
«Նախնական տվյալներով, Պետրոսյանի մահվան պատճառը սուր սիրտանոթային անբավարարվածությունն է: Այժմ պարզվում են մահվան պատճառները»,- հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը Կարեն Պետրոսյանին «դիվերսանտ է» անվանում:
















